Մարտի 11-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Գոռավան գյուղի մի բնակչից ոստիկանության Արարատի բաժնում  հաղորդում է ստացվել, որ մարտի 8-ից 11-ն ընկած ժամանակահատվածում իր ընտանիքի հետ գտնվել է Ծաղկաձոր քաղաքում եւ եղբորը խնդրել է, որ գիշերը մնա իրենց տանը: Մարտի 11-ին, ժամը 01.00-ի սահմաններում, իրեն է զանգահարել եղբայրը եւ հայտնել, որ 3 անձինք, գողություն կատարելու նպատակով, մուտք են գործել իրենց տան բակ, սակայն ինքը հետապնդել եւ բռնել է նրանցից մեկին՝ Այգավան գյուղի բնակիչ, 26-ամյա Դավիթ Դ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Դավիթ Դ.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն:

Կատարվում է նախաքննություն: