Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Boieng ավիաշինարարական ընկերության ստացած պետական սուբսիդիաները եւ 5,3 միլիարդ դոլարի հասնող հարկային արտոնությունները ճանաչել է որպես հակամենաշնորհային օրենսդրության խախտում: Դրանով կազմակերպությունը վերջակետ է դրել Airbus եւ Boeing ընկերությունների միջեւ ութամյա վեճին:
Համաձայն ԱՀԿ-ի վճռի` 1989-2006թթ. սուբսիդիաները Boeing-ին թույլ են տվել նվազեցնել ինքնաթիռների գները եւ ստեղծել նոր Boeing-787 Dreamliner ինքնաթիռը, ինչը վնաս հասցրեց նրա եվրոպական մրցակից Airbus-ին:
Ընդ որում, Boeing-ը տվյալ որոշումը համարում է իր հաղթանակը, քանի որ այն ցույց տվեց, որ ընկերությանը հատկացված սուբսիդիաները աննշան են եղել նրանց համեմատությամբ, որոնք ԵՄ-ն հատկացրել է Airbus-ին: Այսպես, Airbus-ը Եվրամիությունից 18 միլիարդ դոլարի սուբսիդիաներ է ստացել, հաղորդում է Agence France-Presse-ը:
Դեկտեմբերին Եվրոպական միությունը հայտարարել էր Airbus ձեռնարկության համար պետական սուբսիդիաների դադարեցման մասին, որոնք հակասում էին ԱՀԿ-ի կանոններին: Ինչպես սպասվում է, նման կերպ կվարվի նաեւ ԱՄՆ-ը:
Boeing-ի եւ Airbus-ի համապատասխանաբար ԱՄՆ-ից եւ Եվրամիությունից ստացած սուբսիդիաների օրինականության մասին բողոքներն ուղղվել ենԱՀԿ նույն օրը`2004 թվականի հոկտեմբերի 6-ին: Այդ օրվանից ԱՄՆ-ն եւ ԵՄ-ը մեղադրում են միմյանց իրեն ավիաշինարարներին սուբսիդիա տրամադրելու մեջ:



























