Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում ձերբակալվել են երկու երիտասարդ իսրայելցիների հակաիրանական ծեծկռտուքի համար, որ նրանք հրահրել էին British Airways ավիաընկերության Լաս-Վեգաս-Լոնդոն չվերթի օդանավում:

Երիտասարդները թռիչքի ժամանակ բարձրաձայն կարգախոսներ են վանկարկել` կոչ անելով տապալել իրանական ռեժիմը: Նրանք իրենց վարքով խափանել են օդանավի աշխատանքը եւ խախտել ուղեւորների հանգիստը, հաղորդում է իսրայելական «Կուրսոր» պարբերականը:

Նրանք նաեւ դժգոհություն են հայտնել օդանավի չվերթի ուղղությունից, ինչը օդաչուն որպես անվտանգության սպառնացող վտանգ է դիտարկել եւ վերգետնյա ծառայություններին տեղեկացրել միջադեպի մասին: Վայրէջքից հետո երիտասարդներին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք: