«Յունիբանկը» կանանց գարնանային տոների կապակցությամբ Facebook ցանցի իր պաշտոնական էջում անցկացնում է մրցանակային խաղարկություն: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Facebook-ի ցանկացած օգտվող, այցելելով «Յունիբանկի» էջը, կարող է դառնալ խաղարկության մասնակից: Յուրաքանչյուր օր բանկի էջում կհայտնվի հարց «Յունիբանկի» գործունեության վերաբերյալ: Մասնակիցների խնդիրն է ճիշտ եւ որքան հնարավոր է արագ պատասխանել այդ հարցերին եւ հավաքել համապատասխան միավորներ:
Խաղարկության հաղթողներ կճանաչվեն 3 մասնակիցներ, որոնք կհավաքեն առավելագույն քանակով միավորներ եւ like-եր: Մրցանակային հիմնադրամը հետեւյալն է`
- «Յունիբանկի» քարտ դրամական մրցանակով,
- Այցելություն Jon’Ric International Medical SPA,
- Անակնկալ Laki dessert art studio կողմից:
Մրցանակաբաշխությունը նախատեսվում է անցկացնել 2012թ. ապրիլի 7-ին` Մայրության եւ գեղեցկության օրը:




























