Մարդկության պատմության ընթացքում ամենաերկար ծննդաբերությունը տեւել է 75 օր: Այդքան ժամանակ լեհական Վրացլավի բնակչուհի Ջոաննա Կրշիշտոնեկը ծնում էր եռյակի:

Ծնունդը սկսվել է հղիության 22-րդ շաբաթում: Ցավոք, լույս աշխարհ եկած առաջին փոքրիկը չափազանց թույլ է եղել եւ չի ապրել:

Մյուսներին նույն ճակատագիրն էր սպառնում, եւ բժիշկները որոշել են հետաձգել նրանց ծնունդը:

Նրանք Ջոաննային դեղ են տվել, իսկ երբ դեղամիջոցն ազդել է, կնոջը պառկեցրել են հատուկ դիրքով` 30 աստիճան անկյան տակ, ընդ որում նրա ոտքերը եղել են գլխից բարձր դրությամբ: Դա կրճատում էր կծկումները սկսելու վտանգը: Այդ դիրքում նա մնացել է ուղիղ երկու ամիս, եւ ծնել երկու առողջ փոքրիկների: Աղջկան անվանել են Իգա, տղային` Իգնասի: