Ֆրանսիական «Aéroports de Paris» (ADP) ընկերությունը հայտարարել է թուրքական օդանավակայանների խոշոր օպերատոր TAV ընկերության 38 տոկոսի ձեռքբերման մասին: Աթաթուրքի օդանավակայանի օօպերատորի 38 տոկոսը բաժնետոմսերի գինըկազմել է 874 մլն դոլար: 

Գործարքով, թուրքական ընկերությունը գնահատվում է 2,3 միլիարդ դոլար: Գործարքը կայացել է Փարիզի եւ Անկարայի հարաբերություններում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի շուրջ լարվածությունից հետո:

TAV-ը, բացի Աթաթուրքի օդանավակայանից, կառավարում է մի շարք օդանավակայաններ Թուրքիայում, Վրաստանում, Թունիսում, Մակեդոնիայում, Լիտվայում եւ Սաուդյան Արաբիայում: ADP-TAV խումբը ներառելու է 37 օդանավակայաններ, որոնք սպասարկում են տարեկան 180 մլն մարդու: ADP-ն ձգտում է իր գործունեությունը տարածել խոշոր օդանավակայաններում զարգացած եւ զարգացող մի շարք երկրներում: