Չինաստանում ահռելի հաջողություն ունի մի հաղորդաշար, որի գլխավոր հերոսները մահապատժի դատապարտված մարդասպաններ են: «Հարցազրույց մահապատժից առաջ» շոուն հեռարձակվում է արդեն հինգերորդ տարին, շաբաթ երեկոյան:

Յուրաքանչյուր հաղորդում մոտ 40 մլն մարդ է հավաքում: Հաղորդավարը` Յուի Դին անունով դարձել է չինացի հեռուստադիտողների սիրելին:

Մարդիկ նրան անվանում են «Գեղեցկուհին հրեշների շրջապատում», աշխատանքի բերումով կինը ստիպված է պարբերաբար շփվել մարդասպանների հետ: Հարցին, թե ինչու գեղեցկուհին ամեն օր զրուցում է մարդասպանների հետ, նա պատասխանել էր, թե իր գլխավոր նպատակն է հանդիսատեսին ցույց տալ կյանքի արժեքը եւ կանխել սարսափելի եւ անդառնալի արարքներ կատարելուց, հաղորդում է BBC-ն:

Հինգ տարում Յուի Դինի զրուցակիցներն են եղել 200 մահապարտներ: Ամենաարտառոցներից մեկը եղել է մի նույնասեռական, ով սպանել էր իր մորը: Դինը խոստովանել է, որ առաջին անգամ է իր առջեւ նույնասեռականի տեսնում, Չինաստանում նրանց նկատմամբ վերաբերմունքն ավելի վատ է, քան անգամ ԽՍՀՄ-ում: