Բանգլադեշում խորտակված լաստանավի զոհերի թիվը հասել է 30-ի: Այս պահին փրկարարներն այդքան դիակ են հանել ջրից, հաղորդում է Associated Press-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը,դեպքը տեղի է ունեցել Մենգա գետում` մայրաքաղաք Դաքայից 30 կմ հարավ:
Shariatpur 1 լաստանավը խորտակվել է այլ նավի բախվելու հետեւանքով: Լաստանավում կարող էր մինչեւ 300 մարդ գտնվել, տարբեր տվյալներով` 30-50 մարդ փրկվել է, 200-ից ավելին անհետ կորած է համարվում:



























