Ուրալի կազակներին հրապարակային ձաղկում է սպառնում` իշխանություններին քննադատելու համար: Նման որոշում է կայացրել Համաուրալյան կազակական միությունը «Մագնիտնայա ստանիցա» կազակական միության հանդեպ: Վերջինի անդամներն իրենց պաշտոնական կայքում բաց նամակ էին զետեղել` ուղղված նախագահ Դմիտրի Մեդվեդեւին եւ վարչապետ Վլադիմիր Պուտինին, որում քննադատել էին նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ եւ կազակների գործերով խորհրդի նախագահ Ալեքսանդր Բեգլովին, Չելյաբինսկի նահանգապետ Միխայիլ Յուրեւիչին:

Ura.ru-ն գրում է, որ նամակը կայքում եղել ընդամենը երկու օր, բայց արդյունքում կազակների ղեկավարությունը հատուկ խորհուրդ է հրավիրել, որում իսկական դատաքննություն է իրականացրել: Համաուրալյան միության ատաման Նիկոլայ Եգորովը հրաման է ստորագրել հարյուրապետ Դենիս Կոտելնիկովին նկատողություն անելու մասին: Նա նաեւ պետք է ներողություն խնդրի նահանգապետից: