Սիրիական կառավարական ուժերը ետ են գրավել Իդլիբ քաղաքը երկրի հյուսիս-արեւմուտքում, որ արդեն մի քանի ամիս վերահսկվում էր ապստամբների կողմից:
Հարձակումը քաղաքի վրա սկսվել էր երեք օր առաջ: Սիրիական լրատվամիջոցները հաղորդում են գործողության հաջող ավարտի մասին, զոհերի թվի մասին չի հաղորդվում, հայտնում է Associated Press-ը:
Եթե Իդլիբի գրավման տեղեկությունը հաստատվի, դա կդառնա վերջին շաբաթներին կառավարական ուժերի երկրորդ զգալի հաջողությունը: Մարտի սկզբին ապստամբներին դուրս էին մղել Հոմսի կենտրոնից:


























