Գվատեմալայի բանակի նախկին զինծառայող Պեդրո Պիմենտելը դատապարտվել է 6060 տարվա ազատազրկման`1982թ. քաղաքացիական պատերազմի ընթացքում կոտորածին մասնակցելու համար:
Եվ սա այն դեպքում, երբ այդ երկրի օրենքներով ազատազրկման ծայրահեղ ժամկետը 50 տարին է:
Դատարանը պարզել է, որ 1982թ. նա 20 այլ զինվորականների հետ Լաս Դոս Էրես գյուղում մասնակցել է 201 մարդու սպանությանը, որտեղ զինվորները գնացել էին զենք փնտրելու: Նրանք խեղդել են բնակիչներին եւ մահացու ծեծի ենթարկել: Մահացածների դիակները նետել են ջրհորը:
Պիմենտելը ամեն մի սպանվածի համար 30 տարվա ազատազրկման է ենթարկվել, դրան գումարած 30 տարի` ռազմական հանցագործության համար: Մեղադրյալը հերքել է կոտորածին իր մասնակցությունը, սակայն իր խոսքերի համոզիչ ապացույցներ չի կարողացել ներկայացնել, հաղորդում է «ԱԻՖ»-ը:
Գվատեմալայում քաղաքացիական պատերազմը շարունակվել է 1960-996 թթ.: Դրան զոհ է դարձել շուրջ 250 հազար մարդ, մեծամասամբ` խաղաղ բնակիչներ: Ռազմական հանցագործների որոնումը շարունակվում է:



























