Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրում մայիսի 7-ին խորհրդարանական ընտրություններ է նշանակել: Այսօր` մարտի 13-ին, նա համապատասխան հրամանագիր է ստորագրել, որը հրապարակվել է Սիրիայի խորհրդարանի պաշտոնական կայքում, հաղորդում է «Իզվեստիան»:
Երկրում առաջին անգամ ընտրությունները կանցնեն նոր Սահմանադրությամբ, որն ընդունվել է փետրվարի 27-ին տեղի ունեցած հանրաքվեի միջոցով: Նոր կանոններով, կարող են առաջադրվել ոչ միայն իշխող «Բաաս» կուսակցության, այլեւ օրինականորեն գործող բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները:


























