Անկարայի ծանր հանցագործությունների գծով 11-րդ դատարանում 1993 թվականի օգոստոսի 2-ին Սըվասում տեղի ունեցած կոտորածի գործը կարճելուց հետո դատարանի դիմաց են հավաքվել դատի կարճման դեմ հանդես եկող քաղաքացիներ, որոնց մեջ են եղել «Հալածված սոցիալիստների» կուսակցության (ESP), «Թուրքիայի կոմունիստական» կուսակցության (TKP) անդամները։

Հավաքվածները փորձել են բողոքի երթ իրականացնել, սակայն ոստիկանությունը փակել է նրանց ճանապարհը եւ հավաքվածների դեմ կիրառել ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, ինչպես նաեւ օդ կրակել։

Իրադարձությունների ժամանակ գլխին ստացած վնասվածքի հետեւանքով Milliyet-ի ֆոտոթղթակից Սերդար Օզսոյը հիվանդանոց է տեղափոխվել։