Մոսկվայում, մարտի 12-ին, տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի եւ Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Փեյդրիգ Մերֆիի հանդիպումը: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Զրուցակիցները հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել միջազգային արդիական խնդիրների, այդ թվում Հարավային Կովկասում առկա իրավիճակի եւ տարածաշրջանում ԵԱՀԿ գործունեության վերաբերյալ:


























