Թբիլիսիի կենտրոնում սպանվել է իրանացի գործարար: Գործարար Մաքսուդ Բեդուսթանի մարմինը, որն ըստ նախնական տվյալների վախճանվել է սառը զենքով ստացված վնասվածքներից երեքշաբթի` մարտի 13-ին, հայտնաբերվել է Թբիլիսիի  Կոստավա կենտրոնական փողոցի գրասենյակում, հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:

Ըստ ականատեսների` սպանությունից մի քանի րոպե առաջ շենքում անհայտ տղամարդ է գտնվել:

Դեպքի վայրում աշխատում է քրեական ոստիկանությունը: Գործի առթիվ հարուցվել է քրեական գործ, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»: