Skyscanner ավիատոմսերի որոնոման անվճար համակարգի բրիտանացի օգտվողները նշել են ամենակոպիտ ազգերին:
Վարկանիշը գլխավորել են, բնականաբար, ֆրանսիացիները. Լամանշի երկու կողմերի ազգերը մշտապես առանձնացել են միմյանց նկատմամբ հատուկ սիրով: Երկրորդ տեղում են ռուսները, իսկ տասնյակում հայտնվել են նաեւ թուրքերը:
Ֆրանսիացիներին կոպիտ են համարում Մշուշոտ Ալբիոնի բնակիչների ավելի քան 19%-ը: Ֆրանսիացիները վաղուց ունեն կոպտությամբ առանձնացող մարդկանց համբավ, դա հատկապես ցնցում է օտարերկրյա զբոսաշրջիկներին, որոնք հաճախ նրանց շիտակությունն ընկալում են որպես կոպտություն: Ռուսներն արտասահմանցիների վրա այնքան էլ լավ տպավորություն չեն թողնում:
Հարցվողների համարյա 17%-ը վստահ են, որ ռուսներին չի խանգարի ուշադրություն դարձնել իրենց վարվելակերպին:
Իրենք իրենց հանդեպ բրիտանացիները ոչ պակաս քննադատաբար են վերաբերվում: Քվեարկողների ավելի քան 10%-ը կարծում են, որ Թագավորության բնակիչները պետք է ուշադիր հետեւեն իրենց վարքին:: Գերմանացիները հայտնվել են վարկանիշի չորրորդ հորիզոնականում:
Հարցման մասնակիցներն ամենաբարեկիրթ զբոսաշրջիկներ են համարում բրազիլացիներին, ինչպես նաեւ Կարիբյան կղզիների եւ Ֆիլիպինների բնակիչներին:
Ամբողջապես ամենակոպիտ ազգերի տասնյակը հետեւյալ տեսքն ունի. ֆրանսիացիներ` 19,2%, ռուսներ`16,6%, բրիտանացիներ` 10,4%, գերմանացիներ` 9,9%, չինացիներ` 4,3%, ամերիկացիներ` 3,3%, իսպանացիներ` 3,1%, իտալացիներ` 2,3%, լեհեր` 2,2%, թուրքեր` 2,1%:



























