Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը առաջարկել է Ռուսաստանում լոբբիզմի ինստիտուտ ներդնել:
Կրեմլի կայքում զետեղվել է կոռուպցիային դիմակայելու 2012-2013 թվականներին ազգային ծրագիրը, որում ասվում է, թե էկոնոմիկայի եւ զարգացման նախարարությունը արդարադատության նախարարության եւ այլ գերատեսչությունների հետ պետք է կազմակերպեն քննարկումներ տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչների հետ` ՌԴ-ում լոբբիզմի ինստիտուտ ձեւավորելու շուրջ:
Կոնկրետ առաջարկները պետք է ներկայացվեն Նախագահական Խորհրդի նախագահություն:



























