Մադոննան ծրագրում է արտադրել իր կոշիկը: Դա ստեղծվելու է Aldo ապրանքանիշի հետ համագործակցելով: Կոշիկի ստեղծման գործում որպես օգնական եւ խորհրդական հանդես է գալիս Մադոննայի ոճաբան Արիանա Ֆիլիպսը:

Truth or Dare կոշիկների հավաքածուում ներկայացված են մոտ 60 տարբեր նմուշներ, որոնց գինը 89-ից մինչեւ 349 դոլար, հաղորդում է LADYshopping-ը:

Մադոննայի կոշիկի հավաքածուի մասին նախնական տեղեկությունը հայտնվել է ընթացիկ տարվա աշնանը: Այն հասանելի կլինի Nordstrom-ում, ASOS, Macy`s and Selfridge`s-ում: Մադոննան եւ նրա պարային խումբն արդեն ամառային շրջագայության ժամանակ կհագնեն այդ կոշիկը:

Truth or Dare հավաքածուն նախատեսված է 27-ից 50 տարեկան կանանց համար: