ԱՄՆ Լուիզիանա նահանգում նոր հեղեղումը սարսափազդու չափերի է հասել, ջրի մակարդակը մեկ օրում բարձրացել է ավելի քան 2 մետր: Տուժել են 2 հազար մարդ:

Կանխատեսումները հուսադրող չեն, իշխանությունները հայտնել են բնակիչներին, որ ջրի մակարդակը շարունակելու է աճել առաջիկա օրերին, հաղորդում է «Բագնետ.org»` բկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցները:

Ականատեսների վկայությամբ, արդեն այս գիշեր փրկարարները 35 մարդ են փրկել ուղղաթիռների օգնությամբ: Թեեւ Լուիզիանայում հեղեղումները նորություն չեն, որոշ տարածքներ վերականգնելն անհնար կլինի: Մարդկային զոհերի մասին ընդհանրապես չի հաղորդվում: