Երեւանում, այսօր` մարտի 13-ին, տեղի են ունեցել միջգերատեսչական խորհրդակցություններ Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական կողմից բանակցությունները վարում էր ԱԳ նախարարի խորհրդական, ԱՊՀ երկրների վարչության պետ Արմեն Ղեւոնդյանը եւ Սահմանակից երկրների վարչության պետ Կարեն Միրզոյանը, իսկ ռուսական կողմից` ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների Չորրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին:
Խորհրդակցությունների ընթացքում մանրամասն քննարկումներ են ծավալվել երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:




























