Բրյուսելում ինքնասպանություն գործել ցանկացող մարդն ավտոմեքենայով ճեղքել է Քաթարի դեսպանի ավտոշարասյունը, ով հյուր էր եկել Բելգիայի թագավոր Ալբերտ 2-րդի մոտ: Միջադեպի արդյունքում տուժել է 8 ոստիկան:

Նրանցից երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել, եւս մեկը գտնվում է ծանր վիճակում: Ավտոմեքենայի վարորդը եւս տուժել է եւ տեղափոխվել հիվանդանոց: Նա խոստովանել է, որ փորձել է այդպիսով ինքնասպան լինել, հաղորդում է «Բլիք»-ը:

Բելգիայի ոստիկանությունը բացառել է, որ դա մահափորձ է եղել թագավորական ընտանիքի անդամների եւ Քաթար դեսպանի կյանքի նկատմամբ: