Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում բացվելու է սգո մատյան: Հուլիսի 15-ին տեղի ունեցած Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռի վթարի հետեւանքով այսօր Հայաստանի Հանրապետությունում հայտարարված սգո օրվա կապակցությամբ ժամը 14.00-ից 16.00-ը արտգործնախարարությունում բացվելու է սգո մատյան:
Լրագրողների եւ օպերատորների համար մուտքն ազատ է:
Հիշեցնենք, որ երեկ, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում եղել են 168 մարդ, այդ թվում 15 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը: Նրանք բոլորը զոհվել են: Ըստ նախնական տվյալների, ուղեւորների թվում եղել են 37 հայեր, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ, այդ թվում՝ ինքնաթիռի 2 ավիատեխնիկները:


























