Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը ափսոսանք է հայտնել, որ Վրաստանի նախագահ Սահակաշվիլին իր հակառուսական հայտարարությունների համար ընտրել է Ադրբեջանի խորհրդարանի ամբիոնը: Այդ մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության եւ տպագրության դեպարտամենտի փոխնախագահի` Զախարովի մարտի 12-ի հայտարարությունում, որը հրապարակվել է Ռուսաստանի ԱԳՆ կայքում:

Մեկնաբանելով դիվանագիտական հարաբերությունների վերականգման եւ վիզայի ռեժիմի վերացման վերաբերյալ ռուսական առաջարկի հանդեպ ցուցաբերված վրացական կողմի արձագանքը` Զախարովը հատուկ ուշադրության է արժանացրել Սահակաշվիլիի հայտարարությունն Ադրբեջանի խորհրդարանում:

«Մեր երկրի եւ նրա քաղաքացիների հանդեպ կեղծ վերաբերմունքն ակնհայտորեն դրսեւորվեց Բաքվում` պարոն Սահակաշվիլիի հնչեցրած վերջին ելույթի ժամանակ: Իսկապես ցավալի է, որ այդ անհեթեթ հայտարարությունն անելու համար ընտրվել էր մեզ բարեկամ երկրի խորհրդարանը»,-ասված է հայտարարության մեջ:

Եզրափակելով Զախարովը ընգգծել է, որ ռուսական կողմը, «թեեւ պաշտոնական Թբիլիսիի թշնամանքին եւ նրա քարոզչական մանեւրներին, բաց է ցանկացած կառուցողական քայլերի ձեռնարկման համար, որոնք ուղղված կլինեն ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանը»: