Իտալացի դիզայներ Ռոբերտո Կավալիին խոսակցություններ է տարածել Ջենիֆեր Լոպեսի եւ Կասպեր Սմարթի առաջիկա հարսանիքի վերաբերյալ:
Twitter-ի իր էջում կուտուրիեն գրել է, որ երգչուհին խնդրել է իր համար նոր զգեստ պատրաստել: «Այսօր ինձ զանգահարել է Ջենիֆիր Լոպեսը: Նա խնդրել է ինձ հատուկ զգեստ պատրաստել: Գուշակեք թե ինչպիսի: Հարսանեկան: Ի՞նչ գույն խորհուրդ կտաք: Ես կնախընտրեմ մուգ կարմիրը»,-ասել է կուտուրիեն:
Այդ տեղեկությունները տարածվել են համացանցում: Ջենիֆերը եւ Կասպերը սկսել են հանդիպել 2011-ի աշնանը, հաղորդում է Purepeople-ը:




























