Մարտի 14-ի գիշերը հյուսիսային կիսագնդի բնակիչները կարող են Արեգակնային համակարգի երկու մոլորակների` Վեներայի եւ Յուպիտերի անսովոր մերձեցման ականատեսը լինել: Երեւույթը բացառիկ չէ, նման բան տեղի է ունենում 13 ամիսը մեկ անգամ:

Երկնքում ընդհանուր ֆոնի վրա  կարելի է նկատել պայծառությամբ աչքի ընկնող երկու աստղ: Անզեն աչքով դիտելու ժամանակ նրանց տարբերությունը կարող է չնչին թվալ` 3-4 սմ: Վեներան փոքր- ինչ ավելի բարձր է լինելու աջ կողմից եւ ավելի պայծառ, քան Յուպիտերը:

Իրականում մոլորակները բավականին պատկառելի հեռավորության վրա են միմյանցից: Միաժամանակ փաստը, որ Յուպիտերն ու Վեներան գտնվում են Երկրի մի կողմում, թեեւ չնչին, բայց գրավիտացիոն ազդեցություն է ունենալու, հաղորդում է  Spaсe.com-ը:

Աստղագետների կանխատեսումենրով` երկու մոլորակների միավորումը Սիրո եւ Իշխանության երկնային միացումն է, եւ դա առաջիկա շաբաթներին աշխարհին հանգստություն եւ կայունություն է խոստանում:

Միաժամանակ աստղագետները խորհուրդ են տալիս  զգույշ լինել  անհավատարմության հակում ունեցող ամուսինների նկատմամբ: Վեներայի եւ Յուպիտերի միասնությունը կարող է հանգեցնել ամուսնալուծության: