Այսօր, մարտի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ինչպես NEWS.am-ին հայտնում է Լոռիի թթակիցը, ժամը 17-ի սահմաններում Լոռիի մարզի Ախթալա քաղաքի կամրջի մոտ դեռեւս չպարզված հանգամանքներում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 21 ՕՍ 160 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորակը:

Մեքենան վարել է Օձուն գյուղի բնակիչ, 24-ամյա Արթուր Շահկուլյանը: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարական ծառայության Ախթալայի ջոկատի լեռնափրկարարները: Նրանք մեքենայից դուրս են բերել  վարորդին եւ ուղեւորներ` 25-ամյա Ջոն Մանթաշյանին եւ 22-ամյա Ռուբեն Հարությունյանին: Նրանք տեղափոխվել են Ալավերդիի բժշկական կենտրոն: Վերջիններիս վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Լուսակարները` Էդվարդ Արզումանյանի