Ուլան-Ուդեի` Բուրիաթիայի մարզական դպրոցներից մեկում դժբախտ միջադեպ է տեղի ունեցել, որի հետեւանքով մահացել է 12-ամյա տղան:

Ինչպես հաղորդում է «Գազետա.ռու»-ն 12-ամյա 5 դեռահասներ, ովքեր հաճախում էին մարզական դպրոց` նետ ու աղեղից կրակել սովորելու համար, պարապել են դպրոցի տարածքում: Հերթական պարապմունքից հետո մարզիչը պահանջել է հավաքել թափված նետերը եւ կարճ ժամանակով դուրս եկել դահլիճից: Այդ ժամանակ մարզիկներից մեկը պատահաբար նետով կրակել է թիրախին մոտեցող իր ընկերոջը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տեղեկություններով, վիրավոր տղան ինքն է հանել նետը եւ պատմել մարզչին պատահածի մասին: Սակայն վերքը մահացու է եղել: Բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը: