Էլեկտրոնային ամենահայտնի հանրագիտարանի` Wikipedia-ի հիմնադիր Ջիմմի Ուեյլսը նշանակվել է հրապարակային քաղաքականության եւ թափանցիկության հարցերով խորհրդական բրիտանական կառավարությունում:

Ինչպես հաղորդում է Financial Times-ը, անցած տարի Ուեյլսը ԱՄՆ-ից տեղափոխվել է Միացյալ Թագավորություն իր հարսնացուի` Թոնի Բլերի նախկին խորհրդական  Քեյթ Գարվիի մոտ: Ուեյլսը աշխատանքի կանցնի արդեն ապրիլին:

Նշենք, որ բրիտանացի պաշտոնյաները խորհրդատվության խնդրանքով դիմում  էին Wikipedia-ի հիմնադիրին մի քանի տարի շարունակ: