ԱՄՆ նախագահ Բարաք Օամաբան այսօր` մարտի 13-ին, հրամանագիր է ստորագրել, որով եւս մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները:
Նախագահի կողմից ստորագրված փաստաթղթում նշվում է, որ պատժամիջոցները երկարաձգվում են այն պատճառով, որ Իրանի կառավարության գործողություններն ու քաղաքականությունը շարունակում են ոչ օրդինար եւ բացառիկ սպառնալիք ստեղծել ԱՄՆ-ի ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության եւ տնտեսության համար»:
Նշենք, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցներ է կիրառել դեռեւս 1995-ին:


























