Եվրամիության ֆինանսների նախարարները սառեցրել են Հունգարիային հատկացվելիք 495 մլն եվրոյի օգնությունը:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, դա պայմանավորված է նրանով, որ Բուդապեշտը առայժմ չի կարող բյուջետային դեֆիցիտի կրճատման միջոցառումներ ձեռնարկել: Եվրահանձնաժողովի կողմից առավել վաղ առաջ քաշված պայմանների համաձայն` Բուդապեշտը սեպտեմբերին պետք է երաշխիքներ ներկայացնի, որ 2013 թ-ին երկրի բյուջետայի դեֆիցիտը չի գերազանցի ՀՆԱ-ի 3%-ը:

Միջոցների տրամադրման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի հունիսին: