«Sony» ընկերությունն իր սմարթֆոնները համալրել է Xperia sola սարքով: Նորույթի հիմնական առանձնահատկությունը Floating Touch-ի` առանց կոնտակտի կառաարումն է:

Ինչպես հաղորդում է  CNews-ը, սարքավորումն ունի 3,7-դյույմանոց դիսփլեյ,  2 միջուկային պրոցեսոր` 1 Գհց հաճախականությամբ: Այն ունի նաեւ 8Գբ հիշողություն եւ microSD աջակցություն:

Floating Touchտ տեխնոլոգիան առաջին անգամ է կիրառվում նոր մոդելի վրա եւ թույլ է տալիս նավիգացիա կատարել վեբ բրաուզերի միջոցով` էկրանին մատով չդիպչելով, այլ այն տեղաշարժելով էկրանին մկնիկի կուրսորի նման: