ԱՄՆ-ում ծիծաղելի են համարում Սիրիայում խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարը:
Պետդեպարտամենիտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը ճեպազրույցում հայտնել է, որ ամբողջ երկրում տեսանելի բռնության պայմաններում խորհրդարանական ընտրությունների անցկացումը շատ ծիծաղելի է, հաղորդում է «Վեդոմոստին»:
Հիշեցնենք, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը որոշումը է ստորագրել երկրում մայիսի 7-ին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:




























