Ալաբամա եւ Միսիսիպի նահանգներում, հանրապետական փրայմերիզներում հաղթանակ է տարել նախկին սենատոր Ռիկ Սանթորումը: Երկրորդ տեղում է հայտնվել ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչը:
Այդ նահանգներում հիմնական պայքարն ընթացել է Սանթորումի եւ Գինգրիչի միջեւ, որոնք դիրքորոշմամբ պահպանողական են: Սանտորումի նպատակն է եղել Գինգրիչին պայքարից դուրս մղելը, սակայն դա նրան չի հաջողվել, նրանց միջեւ տարբերությունը շատ քիչ է եղել. 35% ձայներն ընդդեմ 30%-ի Ալաբամայում, 33% ձայներն ընդդեմ 31%-ի Միսիսիպիում:
Մրցապայքարի առաջատարն է 64-ամյա միլիոնատեր Ռոմնին:
Նախօրեին նախնական ընտրություններ են տեղի ունեցել նաեւ Հավայան կղզիներում եւ Ամերիկյան Սավոյում, սակայն ձայների հաշվառումն այնտեղ դեռեւս չի ավարտվել, հայտնում է «Ռոսիսկայա գազետան»:




























