Մերձմոսկվայում բնակելի տան հրդեհից զոհվել է մեկ երեխա, եւս մեկի ճակատագիրը մնում է անհայտ: Հինգ երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքը տեղի է ունեցել մարտի 14-ի գիշերը Սերպուխովյան շրջանի Նեֆեդովո գյուղում: Բռնկվել է բնակելի տունը, որտեղ երկու ընտանիք են ապրել: Հրշեջների գալու պահին կրակը տարածվել էր ամենուրեք:

Տնից տարհանվել են երեք մեծահասակներ, հինգ երեխաներ հիվանդանոց են տեղափոխվել «գազից թունավորում» ախտորոշմամբ, հաղորդում է «ՆՏՎ»-ն: