Շվեյցարիայում վթարի արդյունքում 22 դպրոցական է զոհվել:
Վալե բնակավայրում վթարի է ենթարկվել զբոսաշրջային ավտոբուսը, որը ձմեռային տոնին մասնակցելուց հետո երեխաներին տանում էր տուն: Ընդհանուր առմամբ, զոհվել է 28 մարդ, եւս 24 երեխա վնասվածքներ են ստացել:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել А9 արագընթաց ավտոմայրուղում` Սիեր քաղաքի մոտակայքում: Ոստիկանության տվյալներով` ավտոբուսը բախվել է թունելի ձախ պատին, բախման ուժգնությունից այն հայտնվել է հանդիպակաց գոտում եւ հարվածել անվտանգության պատին, հաղորդում է BFM.RU-ն:
Թունելում ամբողջ գիշեր փրկարարական աշխատանքներ են իրականացվել: Վիրավորներին ստիպված են եղել հիվանդանոցներ տարհանել ուղղաթիռներով: Ամենածանր վնասվածքներ ստացած երկու տուժածների հասցրել են Լոզանի համալսարանի հիվանդանոց, Եւս մեկին` Բեռնի համալսարանի:




























