Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով, մարտի 16-ին, Հայաստան կայցելի Գերմանիայի դաշնային հանրապետության ԱԳ նախարար Գիդո Վեսթերվելլեն  (Guido Westerwelle):

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսված են Գիդո Վեսթերվելլեյի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Գիդո Վեսթերվելլեն կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: