Եթովպիայում 19 մարդ զոհվել եւ 8-ը վիրավորվել են երթուղային ավտոբուսի վրա զինված գրոհայինների հարձակման հետեւանքով:
Դեպքը տեղի է ունեցել մարտի 13-ին Գամբելի նահանգում: Սկզբում հանցագործները զենքի սպառնալիքով ուղեւորներից խլել են փողերն ու իրերը, իսկ այնուհետեւ կրակել նրանց վրա:
Հարձակվողներին հաջողվել է փախչել դեպքի վայրից, հայտնում է Agence France-Presse-ը: Ավտոբուսի վրա հարձակման պատասխանատվությունը ոչ մի ծայրահեղական խմբավորում չի ստանձնել:


























