ԱՄՆ-ի պետքարտուղարությունում չեն կատարել սենատորների` Ռուսաստանի հետ պայմանագիրը խզելու խնդրանքը, քանի որ դա վնաս կհասցնի Ամերիկայի շահերին:
Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը ճեպազրույցի ընթացքում նշել է, որ «եթե պայմանագիրը վերացվի, դա լրջորեն կխանգարի անվտանգության ասպարեզում աֆղանացիներին մեծ դեր հատկացնելու նախագծերին»: Ընդ որում, նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը շարունակում է ջանքեր գործադրել սիրիական հարցում Ռուսաստանի քաղաքականության փոփոխության ուղղությամբ, հայտնում է rbc-ն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ԱՄՆ-ի սենատորները Պենտագոնին կոչ էին արել վերանայելԱֆղանստանի համար Ռուսաստանից ՄԻ-17 ուղղաթիռներ գնելու պայմանագիրը` շարունակաբար Սիրիա մատակարարվող ռուսական սպառազինության պատճառով: Պայմանագրի գումարը կազմում է 900 միլիոն դոլար:




























