Չինաստանը Սիրիայում շահեր չունի եւ այդ պատճառով էլ այդ երկրում չի աջակցում հակամարտության ոչ մի կողմին, այդ թվում` կառավարությանը: Այդ մասին Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի նիստի ավարտի ավանդական մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Վեն Ցյաբաոն:
Ըստ չինական կառավարության ղեկավարի` Չինաստանի` արաբական երկրների հետ փոխհարաբերության պատմությունը հաշվվում է հազարամյակներով:
«Ինչ վերաբերում է Չինաստանի դիրքորոշման փոփոխությանը արաբական աշխարհի վերաբերյալ, ապա արաբական պետությունները պետք է նրան հասկանան, վստահեն, ինչը, արդյունքում, կնպաստի նրանց եւ Չինաստանի իջեւ հարաբերություններին», - ասել է ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետը, հայտնում է «Վզգլյադ» թերթը:




























