Մարտի 14-ին, ժամը 04.45-ին ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհին, այսօր` մարտի 14-ի գիշերը, ուժեղ բքի հետեւանքով ավտոմեքենա է արգելափակվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթեւեկելի մաս են դուրս բերել Արթիկի բնակիչ Ա. Քոչարյանին պատկանող «Իվեկո» մակնիշի 439 ՍԼ 24 համարանիշի միկրոավտոբուսը: