Երեւանում, մարտի 14-ին, ժամը 04.39-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատունյաց 15 շենքի դիմաց:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ այրվում է Եղբայրության 16/8 հասցեում գտնվող առեւտրի կրպակների պահակի սենյակը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.59-ին, մարվել` 05.11-ին:

Ամբողջությամբ այրվել է պահակի սենյակը` 4 քմ, դրան կից Ռ. Ասատրյանին եւ Ս. Սմբատյանին պատկանող կրպակների տանիքածածկը՝ մոտ 50 քմ մակերեսով: