Կազանում Հայաստանի երկու բնակիչների են ձերբակալել ապօրինի զենք եւ զինամթերք պահելու համար, որոնք նրանց տանը հայտնաբերել են ոստիկանները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
ՌԴ Թմրանյութերի առեւտրի վերահսկողության դաշնային ծառայության Թաթարստանի հարցերով վարչության ներկայացուցիչ Եվգենիա Դուբրովնայան հաղորդել է, որ օրենսդրությունը խախտողներին, որոնց նախապես կասկածել են թմրանյութեր պահելու մեջ, բացահայտել են նրանց վարձակալած բնակարանը խուզարկելու արդյունքում. «Թմրանյութեր չեն գտնվել, բայց պահարանի վերեւի դարակում հայտնաբերել են Կալաշնիկով ինքնաձիգ` պահեստային փամփշտակալով եւ փամփուշտներով, երկու հրացան, ինչպես նաեւ Մակարով ատրճանակի փամփուշտներ»:


























