Հերթական ինքնասպանության դեպքն է տեղի ունեցել Երեւանում` Էրեբունիի վարչական շրջանում: Խաղաղ Դոնի 31 շենքի 27 բնակարանի բնակչուհի, 59-ամյա Լիլիա Մ.-ն, այսօր` մարտի 14-ին, առավոտյան ժամը 8.30-ի սահմաններում, իր բնակարանի 9-րդ հարկից իրեն ցած է նետել: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության Էրեբունի բաժանմունքի քրեական հետախուզության բաժնի պետ Գեւորգ Հակոբյանը:
Նրանից նաեւ տեղեկացանք, որ 1 տարի առաջ մահացել էր ինքնասպանության դիմած կնոջ մայրը: Նրանք փախստականներ են եւ Հայաստան էին տեղափոխվել Ադրբեջանից, իսկ վերը նշված բնակարանն իրենց սեփականությունն է, սակայն ապրում են սոցիալապես ոչ բարվոք պայմաններում:
Ի դեպ, Լիլիան մոր մահից հետո ապրում էր միայանակ, իսկ նրա միակ դուստրը գտնվում է Ռուսաստանում:
ՀՀ ոստիկանության Էրեբունիի բաժանմունքի քրեական հետախուզության բաժնի պետ Գեւորգ Հակոբյանի խոսքով, Էրեբունիի քննչական բաժնում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:




























