Ռուսական ռազմակայանի դիպուկահարների ստորաբաժանումները Հայաստանի «Կամխուդ» կրթամարզային կենտրոնում ինտենսիվ պարապմունքներ են անցկացնոում կրակային եւ մարտավարական կրակային ուղղություններով:

Դաշտային պարապմունքների ժամանակ փորձառու հրահանգիչները հատուկ ուշադրություն են դարձնում դիպուկահարների գործողությունների մշակմանը լեռնային տեղանքում: Զինծառայողները սովորում են մարտավարական առումով գրագետ ընտրել կրակային դիրքը` հաշվի առնելով տեղանքի բնական ռելիեֆը: Նրանք սովորում են նաեւ ճիշտ պատսպարվել, ընտրել անհրաժեշտ ուղիները, դիպուկահարների մենամարտ վարել: Հատուկ ուշադրություն է դարձվում դիպուկահարների խմբերի ձեւավորմանը, որի հիմնական խնդիրն է թեթեւ զրահապատ տեխնիկայի վերացումը, հրամանատարական օղակի եւ հակառակորդի կապի միջոցների չեզոքացումը, հաղորդում է ՌԴ Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայությունը:

«Կրակի  օրերը» անց են կացվում մի քանի ուսումնական տեղանքներում, որտեղ ստորաբաժանման անձնակազմը իրականացնում է ավելի քան 15 տեսակի կրակային վարժություններ, այդ թվում գիշերային պայմաններում, թիրախի տարբեր կետեր ընտրելով:

Ուսուցման շրջանում կրակային պատրաստությանը հատկացվել է ավելի քան 300 ժամ: Ստորաբաժանման անձնակազմի գլխավոր փորձությունը կլինի երաշխավորված քննությունների հանձնումը, որը տեղի կունենա ապրիլի վերջին: