Արդեն 2012-ի ապրլին ԱՄՆ-ը եւ Իսրայելը կարող են հարվածել Իրանին: Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը հասկացրել է, որ հաջորդ ամիս Իրանի ներկայացուցիչների հետ միջուկային հարցի կարգավորման հարցի շուրջ վեցյակի հետ կայանալիք բանակցությունները կդառնան Իսլամական հանրապետության «վերջին հնարավորությունը», գրում է «Կոմերսանտ»-ը:
Ավելին, Պետքարտուղարության ղեկավարը խնդրել է ՌԴ ԱԳՆ-ի ղեկավարին տեղյակ պահել Իրանին ԱՄՆ-ի դիրքորոշման վերաբերյալ: Վեցյակի` Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա եւ Ֆրանսիա, կքննարկվի իրանական միջուկային ծրագրի կիրառումը ռազմական նպատակներով, ինչպես նաեւ ԱՄԳԷ-ի փորձագետներին Պարչինի օբյեկտ թույլ տալու հնարավորությունը:
Այժմ ռուս դիվանագետները, խոսելով Իսրայելի եւ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելու մասին, անորոշ «եթե»-ի փոխարեն կկիրառեն ստույգ «երբ»-ը: ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը համոզված է, որ «ներխուժումը տեղի կունենա մինչեւ տարվա վերջ»: «Իսրայելցիները, ըստ էության, շանտաժի են ենթարկում Օբամային: Նրան հետաքրքիր դրության մեջ են դրել. կամ նա կպաշտպանի պատերազմը, կամ էլ ինքը կզրկվի օգնությունից»,-հաղորդում է դիվանագետը: Հրատարակչության խոսքով, ԱԳՆ-ի աշխատակիցը նկատի ունի ազեցիկ հրեական լոբբին, որը դերը է խաղում, այդ թվում Մերձավոր Արեւելքի խնդիրների լուծման ժամանակ:
Այնուամենայնիվ, պաշտոնական մարմինները դեռեւս ապրիլյան հանդիպումը չեն գնահատում որպես «վերջին տարբերակ»:
«Այդպես ասել` կնշանակի խոսել սեփական ոչ պրոֆեսիոնալիզմի մասին: Երբեք վերջին հնարավորություն չի լինում: Ամեն ինչ կախված է քաղաքական կամքից, եւ Ռուսաստանը անում է ամեն ինչ, ոչ այդ կամքը ոչ թե վերանա, այլ ամրապնդվի»,-հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկոն: Նա նաեւ խորհուրդ է տվել նրանց, «ովքեր գայթակղված են զենքի կիրառմամբ, իրենց հավաքել եւ աշխատել դիվանագիտական որոշման ընդունման ուղղությամբ»:
Թերթի տեղեկություններով, խաղաղության ձգտող Ռուսաստանը եւս պատրաստվում է պատերազմի: Դիվանագիտական գերատեսչության անանուն աղբյուրի խոսքով, Իրանից Ռուսաստանի հետ սահմանակցող Ադրբեջան կարող են ներթափանցել մեծ թվով փախստականներ: Բացի այդ, Իրանին հարվածելու դեպքում կարող է բարդ իրադրություն ստեղծվել նաեւ Հյուսիսային Կովկասում:
Իրանի վրա հարձակումը կավելացնի նավթի գները, սակայն ԱՄՆ բնակիչներից շատերը պատրաստ են հաղթահարել դա: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Իրանի միջուկային ծրագրի հարցի լուծման բոլոր հնարավոր ուղիները:


























