Մոսկվայի հյուսիսում գտնվող ռուսական բանկերից մեկի գլխավոր գանձապահի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` «յուրացում կամ վատնում» հոդվածով, հաղորդում է  «ԲալտԻնֆո»-ն:

Ինչպես հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը, կինը Րյազանի շրջանում մշտական գրանցում ունեցող Հայաստանի 23-ամյա բնակչուհի է: Աշխատելով Մարշալ Վասիլեւսկու փողոցում գտնվող բանկի մասնաճյուղում` նա Ամանորի նախօրեին, օգտվելով ծառայողական դիրքից, ծրագրում փոխել է հաճախորդներից մեկի անձնական տվյալները` դրանցում ավելացնելով իր ազգանունը, ինչի շնորհիվ վերջինիս հաշիվը հասանելի է դարձել իրեն: Այնուհետեւ նա հաճախորդի հաշվից 30 հազար ռուբլի է հանել եւ յուրացրել:

Հանցանքը բացահայտվել է փետրվարի վերջին` բանկի անվտանգության աշխատակիցների կողմից, այն բանից հետո, երբ հաշվի իրական տերը հայտնաբերել է կորուստը: Այժմ բանկում բոլոր հաշիվների ստուգումներ են անցկացնում: