Մասիս-Հովտաշատ ճանապարհի 1-ին կմ-ին, մարտի 13-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Հունդայի-Սոնատա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Տոյոտա-ՌԱՎ 4» եւ «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենաներին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-2103»-ի վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























