Մարտի 13-ին, ժամը 22.10-ին, Խորոնք գյուղի մի բնակչից ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը փախցրել է իր «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան եւ շարժվում է Էջմիածին քաղաքի ուղղությամբ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողները ժամը 23.15-ի սահմաններում ավտոմեքենան հայտնաբերել են: Պարզվել է, որ այն փախցրել է 55-ամյա Խաչիկ Գ.-ն:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: