Իսրայելի կառավարության ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակը զգուշացրել է իսրայելցիներին չայցելել Թուրքիա, քանի որ տվյալներ կան, թե առաջիկա օրերին Թուրքիայում կարող են ահաբեկչական գործողություններ լինել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Իսրայելի կառավարության տարածած հայտարարության մեջ նշվել է, թե ահաբեկչական խմբավորումներն առաջիկա օրերին Թուրքիայում իսրայելցիների դեմ հարձակումներ են նախապատրաստում։ «Ովքեր արդեն ծրագրել են այցելել Թուրքիա, պետք է շատ ուշադիր լինեն»,-նշվել է հայտարարության մեջ։