Վանաձորում, այսօր` մարտի 14-ի գիշերը, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Վանաձորի թղթակիցը, գիշերը ժամը 02:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի բնակիչ Տիգրան Միկիտչյանը վարելով «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի 21 ԼՍ 389 համարանիշի մեքենան, Աղայան փողոցով դեպի Հալաբյան փողոց ընթանալիս, խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները եւ Հալաբյան փողոցի թիվ 29 տան դիմաց վրաերթի ենթարկել հետիոտներ` 53-ամյա Գուրգեն Ջաղացպանյանին եւ 51-ամյա Անդրանիկ Շախպազյանին:
Վթարի հետեւանքով Գուրգեն Ջաղացպանյանը ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ Անդրանիկ Շախպազյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Վանաձորի բժկական կենտրոն: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմուքնում:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Լոռիի մարզի քննչական բաժնի քննիչ Մհեր Հարությունյանը նշեց, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ.քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասով:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննությունը, վարորդը դեպքիվայրից փախուստի չի դիմել: Քննիչի փոխանցմամբ, վարորդը դեպքի պահին գտնվել է սթափ վիճակում:




























